Օրինակ Էյնշտեյնի սահմանած 2-րրդ կանխադրույթը լույսի արագության մասին առ այսօր չի մերժվում միայն ու միայն այն պատճառով, որ իրոք մարդկությունը չի գրանցում 300000 կմ/վ-ից ավելի մեծ արագություն:
Հարգելի Ժիրայր!
Հատուկ Ձեզ համար որոշեցի թարգմանել մի հատված Քրայոնի իններորդ - "Անցնելով ՈՒղենիշը" գրքից: Նյութերը տպվել են.
"Նյու-Յորք թայմս"; 2000թ. մայիսի 30 և "Թայմ"; 2000թ. հունիսի 12, էջ 94.
"Երկու նոր փորձարկումների արդյունքները ցույց են տալիս , որ հնարավոր է գոյությունը արագությունների, որոնք 300 անգամ գերազանցում են լույսի արագությունը:
Ըստ համալսարանի առաջին կուրսի դասագրքի, դա անհնար է: Եթե ոչ, ուրեմն Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը կրախ է ապրում, իսկ թեորետիկ ֆիզիկայի մեջ էլ մի ահավոր խառնաշփոթ է սկսվում:
Եվ սակայն որոշակի ատոմային և էլեկտրոմագնիսական էֆֆեկտների օգտագործման շնորհիվ հետազոտողները լաբորատոր պայմաններում գեներացիայի ենթարկեցին լույսի փնջեր, որոնք, կարծես թե, տիրում են արագության, որը գերազանցում է լույսի սովորական արագությունը: Էյնշտեյնի թեորիան շարունակում է ճշմարիտ մնալ, ասում են ֆիզիկոսները, բայց փորձարկումների արդյունքներից, - համաձայնվում են նրանք, - "հալվում են մեր ուղեղները"!
Ցեզիումի գոլորշիով լցված թափանցիկ կամերայի միջով բաց թողնված լույսի իմպուլսը, լույսի սովորական արագության հետ համեմատած, 300 անգամ ավելի արագացում ստացավ: Դա այնպիսի մեծ արագություն է, որ տվյալ պայմաններում ԻՄՊՈՒԼՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԱՄԵՐԱՅԻՑ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ՔԱՆ ԿՀԱՍՑՆԵՐ ՄՏՆԵԼ ԱՅՆՏԵՂ":
Ես ֆիզիկայից բան չեմ հասկանում, բայց խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ "Էյնշտեյնի տեսությունը շարունակում է ճշմարիտ մնալ"...