Marie, կներեք, բայց գործից բացարձակապես անտեղյակ լինելով, պետք չէ այդպես բուռն կերպով ձեր կարծիքները հայտնել:
Ես չգիտեմ, թե դուք ումից ինչ եք լսել, բայց ավելի լավ է լսեք հենց հայոց մեծ վարդապետներին, ճանաչեք նրանց գրվածքները, որպեսզի նրանց անունից անհիմն բաներ չգրեք:
Կներեք, իմ համոզումը այնքան բուռն կերպով արտահայտած լինելու համար: Իմ համոզումը գալիս է կաթոլիկության վարդապետությունից, որի տակ դաստիարակված եմ ամբողջ մանկությանս, պատանեկությանս և չափահասության երկար տարիների ընթացքին:
Ամփոփեմ այս տեսակետը, որը իմ կարծիքով լիքը իմաստություն է պարունակում:
Սուրբ Հովհաննեսը երկար աղոթասեր կյանքից հետո արժանացել է այս մարգարեական տեսիլքներին, որը մեզ համար գրի է արել Հայտնության գրքում: Բայց մենք՝ հավատացյալ ընթերցողներս, ոչ մարգարե ենք, ոչ էլ սուրբ: Ուստի մեզ համար բարոյական պարտք է կիռարել այս գրքում մեր հավատի գոտեպնդման համար տրված խորհուրդները – կենդանի հավատով լցվելը, չգաղջանալ ,երբեք չշեղվել պատվիրաններից – ու թողնել մնացած մարգարեությունները, որ պահեն մեզ համար իրենց գաղտնիքները : Մարգարեությունների մյուս երեսը վերապահված են սրբերին, որոնց շարքերին ես չեմ գտնվում: Ու իմ կողմից կլիներ մեղավոր հանդգնություն, եթե փորձեի կարծիք կազմել դրանց մասին: Խիստ մեծ արգելք է դրվում հասարակ հավատացյալներին այս գրքում արտահայտված մարգարեական բուն խոսքերի դիմաց: Խստորեն արգելված է որևէ մեկնաբանություն կատարել դրանց մասին:
Այս վարդապետության վրա եմ հիմնվել - բնազդաբար:
Իսկ Վարդան Այգեկցու այս մեկնության մասին, ի՞նչ են ասում մեր - Հայ Եկեղեցու - աստվածաբանները: Նա չչափազանցե՞ց երբեմն ՝ բառացի իմաստ տալով մարգարեական գրքի մը հավասարապես բոլոր խոսքերին: Սուրբը Քրիստոսը չէ, ոչ էլ սուրբ Հովհաննեսը: Հնարավո՞ր չէ, թե
սրբի մը կողմից ասված բոլոր խոսքերը հավասարապես Ավետարանների Խոսքերի անսխալականություն և ուժը չունենան: