Հարգելի Ադմինը գրեց նորություններում հետևյալը.
Առ ի տեղեկություն՝ Աբեղան այլևս մեզ հետ չէ։ Եթե այս առնչությամբ հավելյալ հարցեր ունեք, ապա անկաշկանդ կարող եք ֆորումում գրել։ Լուսամուտը բնականոն ձևով շարունակելու է իր աշխատանքները։
Նախ ասեմ, որ ուրախ եմ, որ Լուսամուտը կշարունակի իր աշխատանքը:

Դա արդեն իսկ հերիք է, որպեսզի մենք չցանկանանք մտնել մեզ լքաց Աբեղայի անձնական գործերի մեջ և հավելյալ հարցեր տանք նրան: Միայն հուսով եմ, կփոխանցեք, մեր անկեղծ բարեմաղթանքները:

Եւ շնորհակալությունը Լուսամուտի համար:
Իսկ հիմա անցնենք ձեզ Ադմին: Դուք նկատում եք, որ Լուսամուտի վրա կան սխալներ?
Ռուսերեն բաժնում շատ են չգիտեմ ինչու:

Եւ հետո, մի օր բացեք Լուսամուտի գլխավոր էջը Երևանի ժամանակով 16-59 րոպեին: Եւ հետո դիտեք այդ էջը 17-00: Օրացույցում կայքի օրը փոխվում է հենց այդ ժամանակ: Օրինակ հենց այս պահին արդեն կիրակի է:
