Հասիկ ջան, ռեյթինգը կամ վարկանիշը տարբեր բաներից է կախված։ Ռեյթինգ տալիս են մասնակիցները՝ մեկը մյուսին։ Ինքդ չես կարող քեզ վարկանիշ տալ։ Սա մի տեսակ կախում ունի քո մասնակցությունից, բայց ոչ հաճախ ֆորումում լինելուց։ Եթե դու լավ բաներ ես գրում, մասնակիցները հնարավորություն ունեն քեզ ծափահարելու կամ դրական նիշ տալու, բնականաբար նաև հակառակի հնարավորությունը կա։
Պետք է նկատի ունենաք, որ խախտումների հաճախականությունը ևս կարող է բացասական անդրադառնալ ձեր վարկանիշի վրա։
Երբ քվեարկություններ կան, ապա մասնակիցները այդ շրջանում զրկվում են նիշեր տալու իրավունքից։ Միայն ադմինիստրացիայի անդամները կարող են այդ շրջանում նիշեր տալ խախտումների պատճառով։
Այնպես որ համբերություն։
Մնացյալ մանրամասների համար ընթերցիր ֆորումի հիմնական կանոնակարգը։ Կարդա նաև սա՝
http://lusamut.net/forums/index.php?topic=791.0