Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 07:58:36 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: "Պռոֆեսսիոնալ եկեղեցի"  (Read 3556 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Magnolia
Guest
« on: December 15, 2007, 03:37:53 PM »


Ոչ պռոֆեսիոնալիզմի արտահայտումների մի քանիսի մասին արդեն խոսեցի: Եթե կարիք կա կարող եմ ավելի բացել միտքս դրանց վերաբերյալ, սակայն կարծում եմ, պարզ է:
Գիտեք, միշտ զարմանում եմ, որ ՀԱԵ, լինելով այդքան հզոր չի կարողացել դարնալ փոքրիկ “Վատիկան”: Եթե խնդիրը նրանումն է, որ չկա անրաժեշտ գումար, ապա դա հարցի մյուս կողմն է` իսկ ինչու գումար չկա? Վստահ եմ, կմտածեք… հիմա էլ բիզնեսի մեջ են քաշում եկեղեցուն…բայց կարող է դրանով զբաղվի եկեղեցու արանձին ստեղծված բաժին, որտեղ պարտադիր չի լինեն հոգևորականներ:  Բայց ինչու ոչ? Ես չեմ առաջարկում ինդուլգենցիա մցնել և գումար վաստակել, ոչ էլ մեկ այլ ոչ պատշած եղանակ: Բայց, եթե մտածենք, որ ՀԱԵ ունի պատմություն, գանձեր (իրական ևս) … ինչու չի կարելի մշակել տուրիստական մարշրուտներ և այդ ամենը “վաճառել”? Բայց խոսքս, ոչ թե “խորովածա-տեսարժանային” ճամփորդությունների մասին է, այլ …ոնց բացատրեմ…նրա նման, թե ինչ  կազմակերպվում Հայկական Յերուսաղեմ մեկնող  ուխատավորների համար: Եկեղեցին ունենա իր արանձին ընտանեկան տիպի հյուրանոցային համալիրները, սպասարկման ոլորտը, սուվենիրների հսկայական բանակով և այդ ամենը աշխատի ի օգուտ եկեղեցու:
Երբ գումար են տրամադրում բարերարները և պնդում, որ ուզում են Էջմիածնում մի եկեղեցու կողքին մյուսը կառուցել… գումարը առաջարկել ներդնել ԱՐԴԵՆ իսկ կառուցված եկեղեցիների շուրջը տարածությունների բարեկարգման աշխատանքների մեջ: Վերածել “տուրիստական Մեկկայի” (անհաջող օրիանկ էր, բայց ուրիշ չգտա): Նկարահանել տեղեկատվական տեահոլովակներ և ցուցադրել CNN, Discovery, TNT…
Շատ ծանոթներ ունեմ, ովքեր մեկնում են այս կամ այն երկիր լավ արված գովազդային խոստումնալից հրաշալիքների ազդեծության տակ…
 
Logged
Dhani
Guest
« Reply #1 on: December 15, 2007, 07:48:06 PM »

Այդ գանձերը և պատմությունը ՀԱԵ-ինը չէ: Դա Հայ Ժողովրդինն է:

Ուրիշ բան, որ տասնորդականի մասին ավելի շատ խոսել է պետք: բացատրել, որ ըստ Աստծո օրենքի մեր ստացածի տասը սոկոսը դա Եկեղեցունն է: Եթե բոլորը օրենքապահ լինեն, շատ խնդիրներ կվերանամ: Հարցը այստեղ որ միայն գումարի մեջ է: Կարծում եմ, որ դա կարող է լինել և մարդու ժամանակը, և մարդու աշխատանքը:

Իսկ ես ուրախ եմ, որ ՀԱԵ-ն չի դարձել փոքրիկ "Վատիկան": Վատիկանը դա պետություն է: Իսկ ՀԱԵ-ն թող եկեղեցի մնա: flower
« Last Edit: December 15, 2007, 08:02:26 PM by Margota » Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #2 on: December 20, 2007, 09:17:37 PM »

Մագնոլիա ջան, կներեք, որ ստիպված եմ Ձեր պայծառ մտքերից այս մեկի վրա ստվեր գցել,  girlkissբայց ստիպված եմ անդրադառնալ գոնե Ձեր ընտրած վերնագրին` "Պռոֆեսսիոնալ եկեղեցի": Հավատացյալ, Եկեղեցու անդամ  կամ հոգևորական լինելը (օգտագործածս երեք բառերը խնդրում եմ չդիտարկել իբրև աստիճանակարգում ) չի կարող բնութագրվել իբրև պրոֆեսիա, մասնագիտություն, իսկ Եկեղեցին էլ չի կարող լինել պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ:  flower flower flower
« Last Edit: December 20, 2007, 09:24:58 PM by MONK » Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #3 on: December 20, 2007, 09:19:09 PM »

Դե իսկ Ձեր մտքերին որոշակի պատասխան տվել է Մարգոտան, որոնց հետ մասամբ համաձայն եմ:  whistling
« Last Edit: December 20, 2007, 09:24:21 PM by MONK » Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!