Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 07:48:24 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Տոն Հրեշտակաց  (Read 9743 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« on: November 10, 2007, 11:43:13 AM »

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու  Միքայելի  և  ամբողջ երկնային  զորքերի` հրեշտակների տոնը: Այդ առիթով բացում եմ այս թեման` իբրև սկիզբ դնելով ճեմարանական ուսումնառությանս ընթացքում երկրորդ լսարանում գրածս այս հոդվածը:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #1 on: November 10, 2007, 11:44:55 AM »

ԵՐԿՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏՈՆԸ
ՙՈր արարեր յոգիս իմանալի
 զհրեշտակս Քո Հոգի
                                                                                                                                       Աստուած. ընդ  նոսին
                                 բարեբանեմք զՔեզ
եւ մեք` հողեղէնքս՚ 
Շարական


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն  տարի Խաչվերացի  ութերորդ  կիրակիին  հաջորդող  շաբաթ  օրը (այս  տարի`  նոյեմբերի  10-ին) նշում է Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու  Միքայելի  և  ամբողջ երկնային  զորքերի` հրեշտակների տոնը:
Հրեշտակ  նշանակում  է  դեսպան,  պատգամաբեր: Այսպես  են  կոչվում  այն  երկնային  էակները, որոնք,  մարդկանց  փոխանցելող Աստծո պատգամները  և  առ Աստված  բարձրացնելով  մարդկանց  աղոթքները, ստեղծում  են  կապը  երկնքի  ու  երկրի, հոգևոր  ու  նյութական  աշխարհների  միջև: Հրեշտակներն Աստծո  ստեղծած առաջին  արարածներն  են, և  ստեղծվել  են  արարչագործության  առաջին  օրը`  լույսի  հետ: Նրանք  մարդկանց  պես բանական  ու  ազատ  կամք  ունեցող  էակներ  են,  սակայն,  ի  տարբերություն  մարդկանց,  անմարմին  են  ու  աննյութական,  օժտված  են  առավել  բարձր  կարողություններով  ու  փառքով: Իբրև  հոգեղեն   էակներ`  հրեշտակներն  անսեռ   են  ու անմահ  , իսկ նրանց  թիվն  էլ ՙհազարք հազարաց եւ բիւրք բիւոց՚ են, այսինքն` անթիվ-անհամար: Հրեշտակները, անտեսանելի  լինելով,  ժամանակի  ընթացքում  զանազան կերպարանքներով հայտնվել  են  մարդկանց` վճռորոշ  դեր  խաղալով  տիեզերքի  ու մարդկության  պատմության  մեջ:
Հրեշտակները  սոսկ  պարզ  պատգամաբերներ  չեն. նրանք կազմում  են  Երկնային  Տիրակալի  զորքը, գործադրում  են  Նրա  հրամանները, զօր ու  գիշեր  փառաբանում և  օրհնում  Նրան,  բարեխոսում  մեզ  համար,  պահպանում և  ուղղորդում  մեզ մեր  երկրավոր  կյանքի  դժվարին ճանապարհին:  Շատ կարևոր  ու  անփոխարինելի  է  հատկապես այն  դերն  ու  նշանակությունը,  որ  ունեցել  են  և  շարունակում  են  ունենալ հրեշտակները  մեր փրկության  գործում, քանի  որ Սուրբ  Գրքի  համաձայն ` նրանք ՙսպասարկող հոգիներ  են, որոնք  ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը՚(Եբր. Ա 14):
Իբրև  մարդկանց  անդրանիկ  եղբայրներ`  հրեշտակները  հաճախ կոչվում  են նաև  Անդրանկաց  եկեղեցի: Սուրբ  հայրերի  վկայությամբ` ըստ  Աստծուն  մատուցած  փառաբանության  եղանակի` հրեշտակները  բաժանվում  են  9 դասի. Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ  և Հրեշտակներ (քանի որ մարդկությունն  առավել  հաճախ  շփվել  է ստորին դասերի  հետ, հրեշտակ  անունն  ընդհանրացվել  է բոլոր  դասերի  համար): Երկնային  Քահանայապետության  նմանությամբ  էլ  կազմվել  են Երկրային  Եկեղեցու նվիրապետական 9 աստիճանները: Հայաստանյայց  Առաքելական  Եկեղեցին, առավել  նմանվելով    Երկնային  Քահանայապետությանը, Ընդհանրական Եկեղեցու 7  ժամերգությունները  հասցրել  է  9–ի:
Սուրբ  Գրքի  ու  Սրբազան  Ավանդության միջոցով մեզ  են  հասել  որոշ  հրեշտակների  անուններ. Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել: Այս  անունները տրվել  են  նրանց ըստ  այն դիրքի կամ պաշտոնի, որով  նրանք ծառայում  են Աստծուն:
 Հրեշտակների տոնին հատուկ  նշվում  են  Գաբրիել  ու  Միքայել  հրեշտակապետների  անունները:
Գաբրիելը Քրիստոնեական  Եկեղեցու  ամենահանրածանոթ  հրեշտակապետն  է   (անունը  թարմանաբար նշանակում է ՙԱյր  Աստուծո՚ կամ ՙԶորություն Աստուծո՚): Նա նախ  հիշվում  է  Դանիելի  գրքում,  երբ  մարգարեին  բացատրում է  նրան  հայտնված տեսիլքի  իմաստը (Դան. Ը 15-27): Ավետարանից  հայտնի  են  Գաբրիելի կողմից  Հովհաննես  Մկրտչի ու  մեր  Տեր  Հիսուս  Քրիստոսի Ծննդյան  ավետումները (Ղուկ. Ա 26-38): Գաբրիելը  ներկայանում  է   իբրև  մեկը, որ  մնում  է Աստծո ներկայության  մեջ: Սրանից  ենթադրելի  է , որ  նա Աստծո  անձնական  ու  անմիջական պաշտոնյան  է , որ, գործի  դնելով  Նրա  հրամանները, նպաստում  է աստվածային  տնօրինությունների  կատարմանը:
Երկրորդ  հանրածանոթ հրեշտակապետն  է Միքայելը (բառացի` ՙՈվ է նման  Աստուծո?՚): Ավանդության  համաձայն`  երբ  հրեշտակների  մի  մասն Արուսյակ (Լյուցիֆեր) հրեշտակի  գլխավորությամբ  ապստամբում  է Աստուծո դեմ,  այս հրեշտակն  արձակում  է  իր  մարտական  կանչը. ՙՈվ է նման  Աստուծո?՚ (այսինքն` ոչ ոք չի  կարող  հավասարվել  Աստծուն), և  ապա հավատարիմ հրեշտակները  նրա գլխավորությամբ  հարձակվում  են  ապստամբների  վրա  ու վտարում  երկնքից, իսկ այս  մարտական կանչը  դառնում  է  նրա  անունը: Միքայելը  ներկայացվում է իբրև չարի  դեմ  մարտնչող  և  Աստծո  Եկեղեցին չարից  պաշտպանող  հրեշտակ:
Սուրբ  հրեշտակներին  նվիրված  այս  տոնը  առիթ  է ,  որպեսզի  յուրաքանչյուրս  մեր  մեջ  դաստիարակենք  Աստծուն հավատարիմ  ու  հնազանդ լիլելու  առաքինությունը,  սպառազինվենք  հոգևոր  զենքերով,  վերարծարծենք մեր  մեջ աստվածասիրությունն  ու  բարեպաշտությունը և մշտապես  փառավորենք  Աստծուն` միանալով հրեշտակներին  մշտամրմունջ սրբասացությանը.ՙՍուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Զօրութեանց: Լի  են երկինք եւ երկիր փառօք  Քո. օրհնութիւն ի  բարձունս, օրնեալ, որ եկիր եւ գալոցդ  ես  անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս՚:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!