|
Mariam
Guest
|
 |
« Reply #1 on: July 19, 2005, 10:32:09 PM » |
|
Սուրբ Պողոսի նամակներին սկսածս վերընթերցումը փարատեց իմ անարդար կարծիքը նրա մասին, ու հազար ներողություն եմ խնդրում հավատի մեջ մեր հորից: Սուրբ Պողոսի խոսքերը, դժբախտաբար, աղավաղվում են երբ անզգուշորեն անջատվեն ընդհանուր նամակից ու «նետվեն» հավատացյալի երեսին, նրան հլու-հնազանդ լինելու պարտադրանքը հիշեցնելու նպատակով: Նախաբանս պիտի լինի Սուրբ Պողոսի այն խոսքերը, որոնք վերաբերում են հրէությունից ավանդ դարձած թլփատության խնդրին քրիստոնյա նոր Եկեղեցում: Հիշեցնում եմ իր այս խոսքերը, որովհետև նրանք են մեր բոլորիս՝ Քրիստոնյաներիս նպատակը. Գաղատացիներին ուղղված նամակում. 3,23- 4,6 «Դուք բոլորդ, որ ի Քրիստո մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ոչ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. Որովհետեւ դուք ամենքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս:» Այս խոսքերը կրկնելը անհրաժեշտ է ամեն անգամ երբ, ինչպես Եփեսացիներին ուղղված նամակում, Եփես 5, 21-6,9 ,«հնազանդության» ընդհանուր կոչ է անում, սակայն միշտ փոխադարձ սիրո պատվիրանի լույսի տակ: «Հնազանդուեցէք միմիեանց Քրիստոսի երկիւղով: Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուէին Տիրոջը...Մարդի՛կ, սիրեցէք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի աւազանի մաքրութեամբ խոսքով... Որդինե՛ր, հնազանդ եղէք ձեր ծնողներին ի Տէր,... Հայրե՛ր, մի զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով: Ծառաներ, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տէրերին ահով և դողով և անկեղծ սիրով, ինչպես հնազանդ էք Քրիստոսին. ոչ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպես մարդահաճոյ անձեր, այլ՝ որպես Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստուծո կամքը: Յօժառությամբ ծառայեցե՛ք, ինչպէս պիտի ծառայէք Տիրոջը և ոչ թէ՝ մարդկանց: Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ և թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյն էլ կստանա Տիրոջից: Եւ դուք, տէրեր, նոյնն արէ՛ք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ:» Մեկ ուղղությամբ չեն ընթանում սուրբ Պողոսի հորդորները, այլ ընդգրկում են մարդկային հարաբերությունների բոլոր ոլորտները ու միակողմանի չեն, որպեսզի սրբությամբ ապրելով մեր կյանքը, հավատով մեծանանք: Նույնպես, Հռոմէացիների ուղղված նամակում, երբ սուրբը գրում է. «Ծառաներ, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տէրերին ահով և դողով և անկեղծ սիրով, ինչպես հնազանդ էք Քրիստոսին. ոչ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպես մարդահաճոյ անձեր, այլ՝ որպես Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստուծո կամքը: Յօժառւթյամբ ծառայեցե՛ք, ինչպէս պիտի ծառայէք Տիրոջը և ոչ թէ՝ մարդկանց: Իմացէ՛ք, որ իւրաքանչիւր ոք՝ թէ՛ ծառայ և թէ՛ ազատ, ինչ բարի բան որ անի, նոյն էլ կստանա Տիրոջից: Եւ դուք, տէրեր, նոյնն արէ՛ք նրանց հանդէպ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները. իմացէ՛ք, որ ե՛ւ նրանք, ե՛ւ դուք Տէր ունէք երկնքում, եւ նրա առաջ աչառութիւն չկայ:» Հռոմ.13,1-5 « Ամեն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանութիւն, որ Աստծուց չլինի. Եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. քանի որ իշխանությունները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանություններից. բարին գործիր եւ նրանից գովասանք կստանաս, որովհետև նա Աստծու պաշտոնեայ է քեզ՝ բարի գործերի համար. Իսկ եթե չար գործես, վախեցիր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապված. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկության համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. ...»
Սուրբի մտահորիզոնից հեռու են ոչ հեռավոր ժամանակներին բոլոր ֆաշիզմերը ու ժամանակակից բռնակալությունները, երբ մարդը բանտարկվում է, խոշտանգվում հենց բարի գործերի համար: Սուրբ Պողոսի գրածներից մեջբերումներ անելիս, չպիտի զատենք մի խոսքը ուրիշից: Սուրբ Պողոսը չխոսեց չար գործերի հեղինակներին վարձատրող ու բարի գործեերի հեղինակներին պատժող, բանտարկող ու խոշտանգող ֆաշիզմների ու բոլոր բռնապետությունների մասին: Սուրբ Պողոսն ու Աստվածաշունչը ինձ ու մեզ ազատ է թողնում կողմնորոշելու' դիմադրելու կամ հնազանդելու այնպիսի ռեժիմների պարագային: Այստեղ էլ, հնազանդ լինելու հրամանը ի'նքը հնազանդ է առաջին հրամանին՝ սիրո հրամանին:
Աստվածաշունչը մի հրաշալի դաստիարակ է, ու սուրբ Պողոսը մի հրաշալի մարդ, որի խոսքերի վրա կարելի է հաստատել ընտանեկան սուրբ բարքերը: Նաև սուրբ լինելու, ու սուրբ սիրով միմյանց սիրելու անդադար նրա կոչերը հիմքն են եկեղեցու:
Նաև վստահ եմ որ աշխարհի տէրերին ծառայելու ու հնազանդ լինելու նրա բոլոր հորդորները չեն արգելում որ ինքը ավելի կատարյալ էր համարում մարդկամց միջև հավասարության ու փոխադարձ սիրո վրա հիմնված հարաբերությունների այլընտրանքը: Ազատված գերիների օրինակներ փնտռելու եմ Աստվածաշունչում:
Ա. Տիմոթ.6,1 « Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք ԵՂԲԱՅՐՆԵՐ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ, որոնք յանձն են արել բարերարութիւնը:»
Ջանացել եմ «իմ ակնոցով» կատարածս ընթերցումս Ձեզ փոխանցել. սուրբ Պողոսի մտքի մեջ նրբերանգներ են առաջացել, ու նաև հրեական սկզբունքը, որի համաձայն աստվածային ակունք տրվում է աշխարհական ամեն իշխանության, մասամբ կսրբագործվի Կողոսացիներին ուղղված թղթում. Կողոս.1, 12-20 « Գոհութիւն Հօրը, որ մեզ արժանացրեց մասնակից լինել լուսաբնակ սրբերի վիճակին. նա փրկեց մեզ խաւարի իշխանութիւններից եւ մեզ փոխադրեց արքայութիւնն իր սիրելի Որդու, որով փրկութիւն ունենք նրա արեամբ եւ մեղքերի թողութիւն ՝ նրա մարմնով: Նա է պատկեր աներեւոյթ Աստծու, անդրանիկը բոլոր արարածների. որովհետեւ նրանով ստեղծուեց այն ամենը, ինչ որ ենկնքում է եւ ինչ որ՝ երկրի վրա...թե՛' գահեր, թե' պետութիւններ, թե իշխանութիւններ,- ամէն ինչ նրանո'վ եւ նրա' համար ստեղծուեց...որովհետեւ Աստուածութեան լրիւ ամբողջութիւնը նրա մէջ հաճեց բնակուել եւ նրանով հաշտեցնել ամէն ինչ իր հետ՝ խաղաղութիւն անելով խաչի վրայ թափած իր արեամբ ե'ւ երկրի վրայ, եւ երկնքում եղածների համար: » ու հաջորդ նախադասութիւնը մատնանշում է ամբողջ մարդկության տրված նույն փրկությունը, ու բոլորին եղբայրությունը Հիսուս Քրիստոսում:
Այս փոխադարձ սիրո լույսի տակ, փոխվում է հնազանդ լինելու հրահանգը. երբ աշխարհական տէրը հավատացեալ է ու եղբայրական սիրով սիրում է իր ծառային, միթէ՞ նրանց հարաբերությունների բնույթը բոլորովին փոխված չէ: Նույնպես ընտանիքի անդամների միջեւ սիրո վրա հաստատված հարաբերությունները ուրիշ իմաստ չե՞ն տալիս հրանագված հնազանդության: Ու ավելացնեմ, եկեղեցում հաստատված կարգը հաստատված չէ՞ հավատացյալների ներդաշնակության համար, աղոթքի ընթացքի տրամաբանությունը որոշված չէ՞ բոլոր հավատացյալների հանդեպ ունեցած հանգանքի վրա ու եղբայրասիրական կյանքի հիման վրա:
Քրիստոսի խաչի տակ ենք բոլորս հավաքված ու Նրանից ստանում ենք Կյանքը ու միմեանց սիրելու պատվիրանը: Մնացյալը՝ եկեղեցում թե ընկերությունում հաստատված կարգուկանոնները պետք է ծառայեցնենք այս առաջին ու միակ պատվիրանին: Շնորհակալություն, եթե կարդացել էք իմ այս նամակը: Սպասում եմ Ձեր մտածումներն ու մեկնաբանությունները:
|