Վերջին թարմացման ժամանակը`
16.05.2012

Հոդված գրառելու համար սեղմեք այստեղ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
Նյութերի քանակը էջում`

Սույն բաժնում ներկայացված են Հայ Եկեղեցու օրացույցում և տոնացույցում տեղ գտած իրադարձություններին առնչվող նյութերը:

Սուրբ Առաքյալների՝ Անանիայի, Մատթեոսի, Բառնաբայի, Փիլիպպոսի, Հովհաննեսի, Շիղայի և Սյուղիանոսի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Սուրբ Մատթեոս Առաքյալը, Սուրբ Հովհաննես Առաքյալ, Սուրբ Փիլիպպոս Առաքյալը, Առաքյալների հիշատակության օրվա առիթով։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Զաքարիա մարգարե, 8. 1-3 Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Այսպէս է ասում Ամենակալ ...>>>
0 Դիտումներ` 302

Սուրբ Անտոնը և Կրոնիդեսը

Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել սբ Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր սբ Գրիգորը Տարոնում քանդում է Իննակնյան բարձունքի Գիսանեի կուռքը, ապա տեղում շինում է սբ Կարապետ եկեղեցին, ուր ...>>>
0 Դիտումներ` 224

Թաթուլ և Վարոս ճգնավորները

Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` ս. Սահակի և ս. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո քաշվում են Գաբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս էին ...>>>
0 Դիտումներ` 197

Աղվանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսը

Սուրբ Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի` ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Սակայն մազքութների կենսակերպը ...>>>
0 Դիտումներ` 243

Աղվանքի կաթողիկոս Գրիգորիսի նշխարների գյուտի տոն, ինչպես նաև ս. հայրեր՝ Թաթուլի, Վարոսի, Թումասի, Անտոնի, Կրոնիդեսի և 7 խոտաճարակների, ովքեր Իննակնյա վանում նահատակվեցին

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Աղվանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսը, Գրիգորիսի ձեռնադրութիւնը, Գրիգորիսի նահատակութիւնը, (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից), Խոսրով III Կոտակի գահակալությունը, Թաթուլ և Վարոս ճգնավորները, Սուրբ Անտոնը և Կրոնիդեսը, Անտոն եւ Կրօնիդէս (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից)։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ...>>>
0 Դիտումներ` 299

Սուրբ Խաչի տոնին հաջորդող 5-րդ կիրակի

Այսօր առաջարկում ենք ընթերցել. «Ապրելու նպատակը» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից)։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Եսայի մարգարե, 19. 1-11 Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը ...>>>
0 Դիտումներ` 253

Երկու խոսք թարգմանչաց տոնի առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ —————————————— «Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում»,- ասում է Հիսուս Քրիստոս։ Եվ ահա թե ինչ պտուղ է տվել Հայ Առաքելական Եկեղեցին` սրբեր, որոնց ստեղծագործություններն ու հոգևոր փորձառությունն այսօր էլ բարերար ազդեցություն են ունենում մեր և մեր զավակների ...>>>
0 Դիտումներ` 192

Սուրբ Թարգմանիչ Վարդապետներ

Սուրբ Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի պայծառ հիշատակը` գլխավորությամբ եռամեծ ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Այս լուսավոր այրերի փաղանգի ...>>>
0 Դիտումներ` 237

Սուրբ թարգմանիչ վարդապետներ՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակի տոն

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Սուրբ Թարգմանիչ Վարդապետները, Երկու խոսք թարգմանչաց տոնի առիթով, ՄԱՇԹՈՑ ՄԵՍՐՈՊ, ՍՈՒՐԲ ԳԻՐՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ, ԳԻՐԻ ԳԻՒՏԻՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից): ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Սողոմոնի իմաստության գիրք, 8. 7-10 Եթէ մարդ ...>>>
0 Դիտումներ` 314

Պահք

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 1. 11-24 Յայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, թէ այն Աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի, մարդկային Աւետարան չէ, քանզի ես մարդուց չառայ այն, ոչ էլ որեւէ մէկից սովորեցի, այլ՝ Յիսուս ...>>>
0 Դիտումներ` 249

Սուրբ Եվպրաքսիա

Սուրբ Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ է եղել: Երբ իր հայրը մահանում է, նա մոր հետ տեղափոխվում է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելում են Թեբայիդի կուսանոցները: Տպավորվելով վանքերի մթնոլորտից՝ մոր քաջալերությամբ որոշում է կուսանոց ...>>>
0 Դիտումներ` 192

Սուրբ Պանդալեոնը և Երմողայոս քահանան

Սուրբ Պանդալեոնը և Երմողայոս քահանան Նիկոմիդիայից են, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Ս. Պանդալեոնն իր քրիստոնյա մոր մահից հետո դաստիարակվում է հեթանոս հոր կողմից: Նվիրվում է բժշկության` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպում է Երմողայոս քահանային, որն էլ նրան դաստիարակում է ...>>>
0 Դիտումներ` 205

Սուրբ Պանդալեոն բժշկի, Երմողայոս քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Սուրբ Պանդալեոնը և Երմողայոս քահանան, Սուրբ Եվպրաքսիան։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Առակներ, 4. 20-27 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն: Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի ...>>>
0 Դիտումներ` 300

Պահք

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 1. 1-10 Պօղոսը՝ առաքեալ, ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով և Հայր Աստծու, որ յարութիւն տուեց նրան մեռելներից, և բոլոր եղբայրները, որ ...>>>
0 Դիտումներ` 260

Սուրբ Պեղիգեա Տարսոնացի

Սբ Պեղիգեա Տարսոնացին († 290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ է, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Մկրտվում է և իր թանկարժեք զգեստները վաճառելով՝ բաժանում աղքատներին և կարիքավորներին: Նա մերժում է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղիգեան իբրև քրիստոնյա հանձնվում է կայսերական դատարանին, ...>>>
0 Դիտումներ` 246

Երկու խոսք սրբուհու հիշատակի օրվա առնչյալ

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ ————————————————   Ասում են, որ մայրական զոհաբերությունը կամ ընդհանրապես ծնողական սերն իրենց հավասարը չունեն։ Սակայն Թեկղ, Վառվառա և Պեղագիա սրբուհիներին քրիստոնյա լինելու համար հալածել և սպանել են տվել հենց իրենց ծնողները, ավելին՝ Վառվառային նույնիսկ գլխատել է սեփական ...>>>
0 Դիտումներ` 165

Սուրբ Վառվառա

Սուրբ Վառվառան († շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսում է իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզությունը և մկրտվում նրանցից: Վառվառան կարգադրում է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների ...>>>
0 Դիտումներ` 217

Սուրբ Թեկղ

Սուրբ Թեկղը (Ա. դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկան հասակում, լսելով սբ Պողոս առաքյալի քարոզությունը, դարձի է գալիս և որոշում չամուսնանալ` իր ողջ կյանքը նվիրաբերելով Քրիստոսի խոսքի քարոզությանը: Թեկղի մայրը, ...>>>
0 Դիտումներ` 229

Սուրբ կույսեր՝ Թեկղի, Վառվառայի և Պեղիգեի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Սուրբ Թեկղ, Սուրբ Վարվառա, Երկու խոսք սրբուհու հիշատակի օրվա առնչյալ (Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ), Սուրբ Պեղիգեա Տարսոնացին։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Երգ երգոց, 8. 14 «Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս, կամ եղնիկների հորթերի ...>>>
0 Դիտումներ` 291

Սուրբ Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Ս. Փոկաս հայրապետը: ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Առակներ, 27. 1-6 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քոբերանը, օտա՛րը ...>>>
0 Դիտումներ` 260

Մեր մյուս նախագծերը

Բաժանորդներին

ԼՈՒՍԱՄՈՒՏԸ հայերեն Лусамут на русском языке