Վերջին թարմացման ժամանակը`
22.02.2012

Հոդված գրառելու համար սեղմեք այստեղ
Սրբեր
Նյութերի քանակը էջում`

Սուրբ Վարդանանց զորավարներ

451 թ. մայիսին Ավարայրի ճակատամարտում հանուն հայրենիքի, քրիստոնեական հավատքի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ եկեղեցու մեծագույն սրբերից են։ Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը։ Հայ ժողովրդի քրիստոնեացումից ի վեր Հայ եկեղեցին ...>>>
0 Դիտումներ` 80

Սուրբ Ղևոնդյան քահանաներ

Ավարայրի ճակատամարտում սրբացած հայոց քաջորդիների շարքում առանձնացվում են Ղևոնդյան քահանաները։ Տարիքով ավագագույնը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպիսկոպոս Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ ...>>>
0 Դիտումներ` 52

Սուրբ Իսահակ Պարթև հայրապետի հիշատակության օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել. Սահակ Ա Պարթև (388-439), Տ. Ս. ՍԱՀԱԿ Ա. ՊԱՐԹԵՒ (ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի)։ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ (սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից) Սողոմոնի իմաստության գիրք, 7. 12-18 Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց ...>>>
0 Դիտումներ` 24

Սուրբ Ոսկյան քահանաներ

Ըստ ավանդության, Ոսկյանները Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, ովքեր առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին և, նրա քարոզներից ազդված, մկրտվում՝ դառնալով քրիստոնյա։ Նրանցից գլխավորը՝ Խռուսին (հայերեն՝ Ոսկի, այստեղից էլ՝ Ոսկյաններ) ձեռնադրվում ...>>>
0 Դիտումներ` 74

Սուքիասյանք

Նահատակվել են 130 կամ 140/150 թթ. Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ կամ Սուկավետ (Սուքիասյան) կոչված լեռներում: Անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից, որը նկատվում է հունական Հյուսիքոս անվան աղավաղված ձևը և նրա մկրտության անունն է. նախկինը եղել է Բահաթրա կամ Բարաքաթրա: ...>>>
0 Դիտումներ` 124

Որմզդա և Սայեն վկաները

Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Որմզդան և պարսից իշխան Սայենը։ Հավատափոխության պարտադրանքից հետո նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսին և նահատակվում են։ ...>>>
0 Դիտումներ` 103

Սուրբ Աբդլմսեհը

Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Աբդլմսեհը։ Հայրական հոտը հովվելիս, ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան՝ տալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է «ծառա Քրիստոսի»։ Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում ...>>>
0 Դիտումներ` 55

Սուրբ Բենիամին սարկավագ

Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք՝ պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար։ ...>>>
0 Դիտումներ` 48

Սուրբ Կյուրեղ սարկավագ

Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել նրան։ ...>>>
0 Դիտումներ` 47

Սուրբ Պիոն քահանա

Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև սուրբ Պիոն քահանան։ Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ։ ...>>>
0 Դիտումներ` 43

Սուրբ Մարկոս եպիսկոպոս

Սուրբ Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը։ Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձևումներ։ Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա՝ աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն՝ կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը։ ...>>>
0 Դիտումներ` 56

Սուրբ Ատոմյան զորավարներ

ՍՈՒՐԲ ԱՏՈՄՅԱՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ Առաջին ատոմյան նահատակներ († 449) Ատոմյանները նահատակվել են պարսկաստանի Հազկերտ թագավորի կողմից: Հայկական երկու զորագնդեր, շուրջ հազար հոգի, Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ ծառայում էին պարսկական բանակում: Քրիստոնեության դեմ սկսված հալածանքների պատճառով նրանք թողնում են բանակը ...>>>
0 Դիտումներ` 47

Սուրբ Սարգիս զորավար

Ամեն տարի Հայ Եկեղեցին Առաջավորաց պահքից հետո նշում է Քրիստոսի անպարտելի նահատակ սուրբ Սարգիս զորավարի հիշատակը: Ըստ վարքագրական աղբյուրների՝ սբ. Սարգիսը կապադովկյան Կեսարիա քաղաքից էր՝ ժամանակակիցը Մեծն Կոստանդիանոսի և հայոց Տրդատ թագավորի: Սագիս զորավարը, զարդարված լինելով սբ. Հոգու յոթնարփյան շնորհներով, ...>>>
0 Դիտումներ` 140

Սուրբ Հովնան մարգարե

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է։ Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե՝ քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին։ Սակայն անմիջապես չէ, որ նա հետևում է Տիրոջ պատգամին։ Խուսափելով կատարել Աստծո ...>>>
0 Դիտումներ` 98

Սուրբ Գրիգոր Աստվածաբան (Նազիանզացի)

Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի՝ սբ Բարսեղ ...>>>
0 Դիտումներ` 135

Եվգինե կույսը, նրա հայր Փիլիպպոսը, մայրը՝ Կղոդիան և երկու ներքինիները

Ընտանիքի հայրը՝ Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ՝ ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սկսում է սովորել գիտության այդ նշանավոր կենտրոնում։ Ընթերցումների ժամանակ ձեռքն է ընկնում Պողոս առաքյալի թղթերն ու մեծ հետաքրքրությամբ ընթերցում դրանք: Հավատալով Հիսուս Քրիստոսին՝ իր ...>>>
0 Դիտումներ` 225

Սուրբ Վահան Գողթնեցի

Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է՝ վերանվանվելով Վահաբ: Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն՝ զանազան պատասխանատու պաշտոններ է ստանձնում արքունիքում: ...>>>
0 Դիտումներ` 64

Սուրբ Գրիգորիսը (Մանաճիհր)

Գրիգորիսը նահատակվել է 549 թ. Դենշապուհի հալածանքների ժամանակ: Ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում՝ վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք՝ իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան ...>>>
0 Դիտումներ` 102

Սուրբ Պողիքտոսը

Պողիքտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեական հավատը: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև՝ պատռելով այն: Հաստատուն մնալով իր հավատքին, գլխատվում է՝ դասվելով եկեղեցու մարտիրոսների շարքը: Նահատակվել է 259 թ.: ...>>>
0 Դիտումներ` 61

Սուրբ Գորդիոսը

Գորդիոսը Կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների՝ նա քաշվում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, ...>>>
0 Դիտումներ` 64

Մեր մյուս նախագծերը

Հատուկ էջեր

ԼՈՒՍԱՄՈՒՏԸ հայերեն Лусамут на русском языке