Վերջին թարմացման ժամանակը`
16.05.2012

Հոդված գրառելու համար սեղմեք այստեղ
Ինչպես կարդալ Աստվածաշունչը
Նյութերի քանակը էջում`

Գրիգոր Դարբինյան, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ: Այս գրքույկը նվիրված է առանձնական աստվածպաշտության կարևորագույն կողմերից մեկին՝ Ս. Գրքի ուղղափառ ընթերցանության սկզբունքներին:

Աստվածաշունչը և հայերը (հավելված)

Հավելված ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ (համառոտ ակնարկ)  «Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր, ցու՛յց տուր երեսդ և գթա՛ մեզ, որպեսզի երկրի վրա ճանաչեն ճանապարհը Քո, և բոլոր ազգերի մեջ՝ փրկությունը Քո: Ժողովուրդները Քեզ գոհություն պիտի մատուցանեն, Աստվա՛ծ, գոհություն պիտի մատուցեն Քեզ բոլոր ...>>>
1 Դիտումներ` 392

Եզրակացություններ

Այսպիսով, ի՞նչ տրամադրությամբ քրիստոնյաները պիտի կարդան Աստծո խոսքը։ «Աստծո խոսքը,- գրում է մի հեղինակ,- մարդու խոսք չէ, հետևաբար չպետք է այն կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն ենք կարդում։ Աստծո խոսքում անթեղված է հրաշագործ «զորություն… ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա ...>>>
0 Դիտումներ` 202

Աստվածաշնչի ընթերցանության հերթականությունն ըստ կարևորության և մատչելիության

Աստվածաշնչյան բոլոր Գրքերն էլ, թեպետ կուռ ամբողջություն են կազմում, սակայն տարբեր են թե՛ իրենց կարևորությամբ և թե՛ մատչելիությամբ, ինչն ինքնին ենթադրում է ընթերցանության՝ սրբազան Գրքերի ընդհանուր ցանկից զանազանվող հերթականություն և առանձին Գրքերի ավելի խորը քննություն և սերտողություն։ Ս. Գրքի երկու ...>>>
0 Դիտումներ` 270

Պատմական մանրամասնությունները

Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծո այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը։ Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային կամ այս կամ ...>>>
0 Դիտումներ` 180

Սուրբ Գիրքն ընդհանուր քրիստոնեական աշխարհայացքի լույսի ներքո ընթերցելու մասին

Հինկտակարանյան և նորկտակարանյան առանձին փաստերի իմացությունը բավարար չէ Եկեղեցու կյանքի մասին կուռ աշխարհայացք կազմելու համար: Առանց իր ամբողջության մեջ քրիստոնեական աշխարհայացքի հստակ ըմբռնման Սրբազան պատմության ամենանշանակալից փաստերն իսկ կորցնում են իրենց անանց կենսական նշանակությունը։ Իրապես, եթե, չհասկանալով քրիստոնեական աշխարհայացքը, ես ...>>>
0 Դիտումներ` 196

Աստվածաշունչը Հիսուսի մասին է

«Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39)։ Աստվածաշունչը ստվարածավալ Գիրք է՝ կազմված շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում քառասուն հեղինակների՝ մարգարեների ու առաքյալների ձեռամբ, տարբեր լեզուներով (հիմնականում ...>>>
0 Դիտումներ` 248

Աստվածաշնչի նշանակությունը ի պետս երեխաների դաստիարակության

«Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ Տիմ. Գ 15)։ Ուզո՞ւմ ես, որ զավակդ բարեբարո լինի. սկզբից ևեթ դաստիարակի՛ր նրան համաձայն առաքյալի հորդորի՝ «Տիրոջ խրատով ...>>>
0 Դիտումներ` 308

Աստվածաշունչը և աղանդները

«Այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, ովքեր, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետ. Բ 1)։ Մենք նույնպես ամենից առաջ սկսում ենք բոլոր բարիքների գլխից՝ ...>>>
3 Դիտումներ` 734

Աստվածաշունչը և մյուս գրքերը

«Եղբայրնե՛ր, ձեզ համար այս բանը օրինակ բերեցի իմ անձով և Ապողոսի անձով, որպեսզի մեզնից սովորեք ավելի բան չիմանալ, քան ինչ որ կա Գրվածքներում, որպեսզի ոչ մի մարդ, ավելի, քան ընկերը, չգոռոզանա ընկերոջ վրա» (Ա Կորնթ. Դ 6): Թող [ոչ ոք] ...>>>
0 Դիտումներ` 192

Սուրբ Գիրքը չընթերցողների մասին

«Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, Ես էլ քեզ կմերժեմ» (Օսեե Դ 6): Ինչո՞ւ ենք անփույթ հոգևորի նկատմամբ և Սուրբ Գրքի ընթերցվածքներին ուշադրություն չենք դարձնում, որի պատճառով Աստված հակառակվելով՝ տանջում է մեզ։ Որովհետև մենք ...>>>
0 Դիտումներ` 172

Աստծո խոսքի՝ մեզ վրա թույլ ներգործելու պատճառների մասին

«Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խոսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են և ապա սատանան գալիս և տանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք որ ապառաժի վրա են, ...>>>
1 Դիտումներ` 196

Սուրբ Գրքի անսպառ հարստությունը

Երբ ես մտքիս աչքերը Գրքերի խորհրդով վեր բարձրացրի՝ տեսնելու շնորհների գիտության անքննելի խորքը, բացեցի սիրտս՝ հավաքելու ներսում դժվար տեսնվածը և քննելու, տեղեկանալու և հասու լինելու նրա գիտության խորքին, իմ տկար մտքի հասողությունից դուրս մնացածն այնպես զարհուրեցրեց ինձ, որ կարծես թե ...>>>
0 Դիտումներ` 202

Սուրբ Գրքի մատչելիության և շերտերի մասին

«Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` մեզ ու մեր որդիներին հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը» (Բ Օրենք ԻԹ 29): Սուրբ Գրքի ընկալումն առհասարակ իրենից անհաղթահարելի դժվարություններ չի ներկայացնում։ Չկա մի մարդ, որի համար այս Գիրքը բոլորովին ...>>>
0 Դիտումներ` 184

Սուրբ Գրքի մեկնությունը

«Հետամտի՛ր Աստծու խոսքը ընթերցել, հորդորել և ուսուցանել հավատացյալներին: Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մեջ է, որ տրվեց քեզ մարգարեությամբ, երեցների ձեռնադրումով: Այդ բանի վրա մտածիր և հարատևիր դրանում, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին: Զգո՛ւյշ եղիր քո նկատմամբ ...>>>
0 Դիտումներ` 214

Ընթերցանության անձնական բնույթը (1)

«Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում» (Մարկ. ԺԳ 36)։ Մեր Փրկչի խոսքերից ավելի ո՞ր խոսքերն են մեզ համար ավելի թանկ։ Եվ եթե ոչ այդ, ապա ո՞ր խոսքերով կարելի լավագույնս սրբագործել մեր միտքն ու հիշողությունը։ Սուրբ Պախոմիոսն իր վանականներից ...>>>
0 Դիտումներ` 218

Հնազանդություն

«Լսեցե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացե՛ք, քանզի Տերը խոսեց» (Երեմ.ԺԳ 15): ——————————————————— Աստծո խոսքին հնազանդվել ցանկացողներին ու բարի պտուղ տվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները՝ հեծեծանք, խոնարհ հայացք, աղոթք, լռություն, մի տեղում մնալ, ցավագին լաց, սրտացավություն բարեպաշտ լինելու համար, և գործերը՝ ...>>>
0 Դիտումներ` 251

Երկյուղածություն

«Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից»: (Եսայի ԿԳ 2) ————————————————— Մեծ երկյուղով, երբ մտնելու լինենք, երկրպագենք Թագավորին, որ այնտեղ է, քանզի այնտեղից առաջին իսկ հայտնությունը կարող է զարմացնել տեսնողին. փակված ...>>>
0 Դիտումներ` 406

Զգուշություն

«Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հուգու սուսերը, որ է Աստծո խոսքը» (Եփես. Զ 10)։ ---------------------------------------------------------------- Երբ ցանկանում ես ընթերցել, զգո՛ւյշ եղիր, որ թշնամին չխանգարի քեզ՝ ...>>>
0 Դիտումներ` 167

Խոնարհություն

«Լավ է, որ Դու խոնարհ դարձրիր ինձ, որպեսզի Քո արդարությունը սովորեմ»: (Սաղմ. ՃԺԸ 71) —————————————————————– Եթե կամենում ես հասնել Սուրբ Գրքի ճշմարիտ գիտությանը, ապա պետք է ջանաս ձեռք բերել սրտի անսասան խոնարհություն, որը, սիրո մեջ կատարելության հասնելով, կառաջնորդի քեզ այնպիսի ...>>>
1 Դիտումներ` 270

Սրտի մաքրություն

«Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում»: (Իմաստ. Ա 4) ——————————————————————- Աստվածաշունչն հասկանալ կամեցողը ոչ այնքան պետք է տրվի մեկնությունների ընթերցմանը, որքան մարմնական արատներից սրտի մաքրագործմանը։ Եթե այս արատներն արմատախիլ ...>>>
0 Դիտումներ` 237

Մեր մյուս նախագծերը

Բաժանորդներին

ԼՈՒՍԱՄՈՒՏԸ հայերեն Лусамут на русском языке