Վերջին թարմացման ժամանակը`
22.05.2012

Հոդված գրառելու համար սեղմեք այստեղ
Հայրերը
Նյութերի քանակը էջում`

Իմաստության որոնում

ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ Իմաստության որոնում Շարունակ հետամուտ լինելով ոչնչության՝ գրեթե ողջ երիտասարդությունս վատնեցի՝ իզուր ջանալով նվաճել մի իմաստություն, որն ընդամենը հիմարություն է Աստծու առաջ: Հետո, մի օր, ասես խոր նիրհից արթնանալով, հայացքս հառեցի դեպի Ավետարանի ճշմարտության սքանչելի լույսը ու տեսա «կործանման ...>>>
23 Դիտումներ` 1081

226 խոսք նրանց համար, ովքեր կարծում են, թե գործերով են արդարանում

Անգլերենից թարգմանեց Ս. Ստամբոլցյանը ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ (Ե. դար) ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆՎԵՑ ԽՈՍՔ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ 1. Ներքոբերյալ խոսքերում այսպես մտածողների սխալ հայացքները պիտի հերքվեն նրանց կողմից, ում հավատը լավ է հաստատված և ովքեր գիտեն ...>>>
0 Դիտումներ` 162

Երկու հարյուր խոսք հոգևոր օրենքի մասին

Անգլերենից թարգմանեց Ս. Ստամբոլցյանը ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ (Ե. դար) ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԽՈՍՔ ՀՈԳԵՎՈՐ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ 1. Քանի որ դու հաճախ հարցրել ես, թե ինչ նկատի ունի առաքյալը, երբ ասում է. «Օրենքը հոգևոր է» (Հռոմ. Է 14), և ինչպիսի հոգևոր գիտություն ու ...>>>
1 Դիտումներ` 212

Երանելի սուրբ Յակոբ Սրճեցի եպիսկոպոսի [ճառը] Մեծ ուրբաթի իններորդ ժամի՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների առիթով (արևելահայերէն)

Արևելահայերէն թարգմանութիւնը Նաիրա Թամամեանի ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ [ՃԱՌԸ] ՄԵԾ ՈՒՐԲԱԹԻ ԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄԻ՝ ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ Քո Հօր ծոցի անծանօթ ծնունդ, Միածին, արթնացրո՛ւ իմ քնարը և փարթամացրո՛ւ՝ պատմելու քո մեծ փրկութիւնը: Իմ տկար լեզուն քաղցրաձայն կերգի ...>>>
0 Դիտումներ` 177

Ս. Յակոբ Սարուգեցի եպիսկոպոսի ճառը Տէր Յիսուս Քրիստոսի Չարչարանքի Աւագ Ուրբաթ Օրուան Համար (արեւմտահայերէն)

Աշխարհաբարի Վերածեց Նարեկ Եպս. Ալեէմէզեան Ս. ՅԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԵՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՃԱՌԸ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ ՕՐՈՒԱՆ ՀԱՄԱՐ Հօրդ ծոցին անբացատրելի ծնունդ, Միածին, արթնցո՛ւր եւ ճոխացո՛ւր քնարս մեծ փրկութիւնդ պատմելու: Տկար լեզուս քաղցրաձայն կ՛երգէ խորհուրդդ` անոր վայելչութիւնը խօսքերովս յղկելով եւ ...>>>
0 Դիտումներ` 249

Երանելւոյ սրբոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի՝ ասացեալ ի յօր Մեծի Ուրբաթին Չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յիններորդ ժամու (գրաբար)

ԵՐԱՆԵԼՒՈՅ ՍՐԲՈՅՆ ՅԱԿՈԲԱՅ ՍՐՃՈՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ՝ ԱՍԱՑԵԱԼ Ի ՅՕՐ ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹԻՆ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՅԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄՈՒ Անծանօթ ծնունդ ծոցոյ Հօր քոյ, Միածին՝ զարթո՛ զքնարս իմ. եւ փարթամացո ի պատմել զմեծ փրկութիւն քո: Երգեսցէ քաղցրաձայն տկար լեզու իմ զխորհուրդս քո, ...>>>
0 Դիտումներ` 166

Յակոբ Սրճեցու կեանքը (արեւմտահայերէն)

ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԵՑԻ Ս. Յակոբ Սարուգեցի ծնած է 451ին, Եփրատի ափին գտնուող Քուրտամ գիւղը (Սարուգի շրջան) եւ մահկանացուն կնքած 521ին։ Ուսումը ստացած է Եդեսիոյ Դպրոցը։ Սարուգի եպիսկոպոս եղած է պարսիկներու Կաւատ Ա. Թագաւորի քրիստոնեաներու դէմ շղթայազերծած հալածանքներու ամէնածանր շրջանին։ Հեղինակ ...>>>
0 Դիտումներ` 219

Յակոբ Սրճեցու կեանքը (արևելահայերէն)

ՆԱԻՐԱ ԹԱՄԱՄԵԱՆ ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ Մատենագիր, բանաստեղծ, ասորական եկեղեցու հայրերից Յակոբ Սարուգեցին հայ մատենագրութեան մեջ յայտնի է Յակոբ Սրճեցի կամ Յակոբ Արծուապայի եպիսկոպոս անուններով: Ծնուել է 451 (450) (1) թ. Եփրատի ափին գտնվող Քուրտամ (Կուրտամ՝ այժմ՝ Քուրտման) գիւղում (Սարուգի շրջանում (2))՝ ...>>>
0 Դիտումներ` 221

Հովիվների մասին

Աշխարհաբար արևելահայերեն թարգմանությունը` Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ   ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ ՀԱՅՐԱՊԵՏ   ՀՈՎԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հովիվները հոտի գլուխն են և իրենց խաշներին կերակրում են կենաց կերակուրով։ Ով տքնում և չարչարվում է, հոգ տանում իր արոտի ոչխարների համար, նա աշակերտն է մեր բարի ...>>>
0 Դիտումներ` 177

Թովմասի անհավատության մասին

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ ԵՐԱՆԵԼԻ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ՝ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՃԱՌԸ ԹՈՎՄԱՍԻ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ահա դարձյալ տոն է, ահա դարձյալ փրկություն է հոգիների։ Այսօր վայելուչ կերպով ձեզ եմ ընծայում այս խոսքը՝ ե՛ւ ինձ՝ ընծայողիս հարստանալու, ե՛ւ ձեր՝ լսողներիդ օգուտի համար։ ...>>>
1 Դիտումներ` 465

Հատված Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ   ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՏՎԱԾ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ Տե՛ս, որ Տերն ամեն անգամ հեռանում է բազմությունից. Նա հեռացավ, երբ Հովհաննեսը մատնվեց, երբ նա սպանվեց, երբ հրեաները լսեցին, թե Հիսուս շատերին է ուսուցանում։ Քանի դեռ չէր ...>>>
0 Դիտումներ` 231

Հավատի մասին

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ...>>>
0 Դիտումներ` 249

Հատված Հովհաննու Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՏՎԱԾ ՀՈՎՀԱՆՆՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ «Այժմ փառավորվեց մարդու որդին»։ Այս խոսքերով Նա նրանց՝ տրտմած ու շփոթված, խորհուրդներ էր ուղղում և համոզում ոչ միայն չտրտմել, այլև ուրախ լինել։ Ահա թե ինչու Պետրոսին սաստեց սկզբում։ ...>>>
0 Դիտումներ` 230

Երանիներ

Եփրեմ Խուրի Ասորի ----------------------------------------------- 1. Երանի նրան, ով չի սիրում և մերժում է աշխարհիկ կյանքը, և ով զօր ու գիշեր խորհում է Աստծո մասին։ 2. Երանի նրան, ով ատում է հոգեկործան մեղքը, խորշում նրանից և սիրում միակ բարի և մարդասեր ...>>>
0 Դիտումներ` 224

Դատաստանի և երկրորդ գալստյան մասին

Եփրեմ Խուրի Ասորի ----------------------------------------------- Եկե՛ք բոլորդ, եղբայրնե՛ր, ինձնից՝ մեղավոր ու տգետ Եփրեմիցս խորհուրդ լսեք։ Քանի որ մեզ հասավ այն ահավոր և մեծ օրը, իսկ մենք, սիրելինե՛ր, դեգերում ենք զվարճանքների մեջ՝ չհիշելով, որ կարճ է այս ժամանակը, և չհոգալով Աստծուն հաշտեցնելու ...>>>
1 Դիտումներ` 217

Պանդխտական կյանքի մասին

Եփրեմ Խուրի Ասորի ----------------------------------------------- Հույժ տանջալից է պանդխտական կյանքը. դժվարին ճանապարհ է տգետների համար, անտանելի՝ պատանիների, վշտալի՝ դյուրահավատ մարդկանց համար։ Իմաստունների համար՝ սխրանք է, աղքատների համար՝ տառապանք, երևելիների համար՝ փառազրկություն, հարուստների համար՝ անարգանք։ Պանդխտական կյանք ոտք դնողը պարտ է հրաժարվել ...>>>
1 Դիտումներ` 279

Մեր մյուս նախագծերը

Բաժանորդներին

ԼՈՒՍԱՄՈՒՏԸ հայերեն Лусамут на русском языке