Լուսամուտի առաջին բաժինը նվիրված է մարդու կյանքի էությունը բացահայտող կարևորագույն բանալի հարցերին։ Ինչո՞ւ եմ ապրում։ Այս հարցի փնտրտուքով է անցնում մարդու կյանքը։ Մարդը երբեմն գտնում է այս հույժ կարևոր հարցի պատասխանը, երբեմն էլ՝ ոչ։ Բոլորն էլ գիտեն, որ այս հարցի պատասխանից է կախված կյանքի իմաստը։ Այսու,փորձելու ենք մեզ բոլորիս համար անհրաժեշտ և օգտակար նյութերով հնարավորինս հարստացնել սույն բաժինը՝ գտնելու համար այս կարևորագույն հարցի պատասխանը։