Վերջին թարմացման ժամանակը`
22.05.2012

Հոդված գրառելու համար սեղմեք այստեղ
Ամենօրյա աղոթքներ
Նյութերի քանակը էջում`

Աղոթքներ, որոնց կարիքը մենք զգում ենք ամեն օր, որոնք պետք է հնչեն ամեն օր

Շաբաթ օրվա աղոթք

ՇԱԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած ...>>>
0 Դիտումներ` 317

Ուրբաթ օրվա աղոթք

ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու ...>>>
0 Դիտումներ` 212

Հինգշաբթի օրվա աղոթք

ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ...>>>
0 Դիտումներ` 251

Չորեքշաբթի օրվա աղոթք

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` ...>>>
1 Դիտումներ` 194

Երեքշաբթի օրվա աղոթք

ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ ...>>>
0 Դիտումներ` 197

Երկուշաբթի օրվա աղոթք

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ քո առջև ...>>>
0 Դիտումներ` 193

Կիրակի օրվա աղոթք

ԿԻՐԱԿԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, ...>>>
2 Դիտումներ` 266

Առաւոտ լուսոյ

Ներսես Շնորհալի «ԱՌԱՒՈՏ ԼՈՒՍՈՅ»   Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ: Բխումն ի Հօրէ, բխեա ի հոգւույս, բան քեզ ի հաճոյս: Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ, գտող զիս արա: Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասեցո վերնոցն: Երրեակ միութիւն, եղելոց խնամող ...>>>
1 Դիտումներ` 277

Մեր մյուս նախագծերը

Բաժանորդներին

ԼՈՒՍԱՄՈՒՏԸ հայերեն Лусамут на русском языке