Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Առաքյալները

Քրիստոսի 12 առաքյալների և սուրբ Պողոսի՝ 13-րդ առաքյալի հիշատակի օրը

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները։ «Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Ավետարան ըստ Մատթեոսի, 10. 1)։ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս,

Կարդալ ավելին

Առաքյալների հիշատակության օրվա առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ —————————————————————————————————————————— Իր հրաշափառ Հարությունից հետո Քրիստոս առաքյալներին դարձրեց եպիսկոպոսներ, իսկ Ձիթենյաց լեռը հանելով և նրանց օրհնելով` կաթողիկոսական իշխանություն տվեց, այսինքն՝ դարձրեց կաթողիկոսներ: Այս բոլոր հովվական շնորհները առաքյալները փոխանցեցին ձեռնադրությամբ: Նորկտակարանյան բազմաթիվ համարներ ցույց են տալիս, որ այս ձեռնադրության միջոցով են փոխանցվում այն լիազորությունները, որոնք

Կարդալ ավելին

Սուրբ Թովմաս Առաքյալ

Սուրբ Թովմաս Առաքյալը՝ «երկվորյակ» անվանված, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում է, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Իր թերահավատությամբ հայտնի առաքյալին հաջորդ շաբաթ իսկ,

Կարդալ ավելին

Սուրբ Հակոբոս առաքյալ Ալփյան

Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան» և «Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:

Կարդալ ավելին

Սուրբ Սիմոն Կանանացի

Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի՝ Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև «կանանացի» անունով, որ նշանակում է «նախանձահույզ»: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որ, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար՝ հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ

Կարդալ ավելին
Page 1 of 3123