Սուրբ Փոկաս հայրապետի մասին
Արխիվ | Սրբեր
Քրիստոսի 72 աշակերտները
Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտներ, որոնց ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այս աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»՝ երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, [...]
Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները
Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786) Արծրունյաց իշխանական տանից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թ. Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում [...]
Սուրբ Նեքտարինե կույսը
Սուրբ Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և լայն գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալու միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նրա քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, որն էլ Նեքտարինեին պատմում է Նրա մասին, որ գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, [...]
Սուրբ Երմոնե կույսը
Սուրբ Երմոնե կույսը (Բ․ դար) Փիլիպպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է՝ Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին, որին էլ աշակերտում է: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում [...]
Սուրբ Եվստաթեոս
Եվստաթեոսի և նրա կնոջ՝ Թեոփիստայի, և նրանց երկու որդիների մասին
Զաքարիա մարգարե (Հովհաննես Մկրտչի հայր)
Զաքարիան Հովհաննես Մկրտչի հայրն է, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ է մատուցում, հրեշտակն ավետում է, որ ինքը որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում, [...]
Եզր մարգարե
Եզրի քահանայության սկիզբը համարվում է ն. Ք. 397 թ.: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռացման, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Ս. Մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակը Հայ Եկեղեցին տոնում է Ս. [...]
Եզեկիել մարգարե
Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր, որ ն. Ք. 597 թ. Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմի գրավումից հետո Բաբելոն է աքսորվում մյուս իսրայելացիների հետ: 4 տարի հետո Աստված նրան կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Երուսաղեմի գրավումից և կործանումից հետո ն. Ք. 587 թ. [...]
Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս մարտիրոսներ
Գոհարինեն, Ծամիդեսը, Տյուքիկոսը և Ռատիկոսը, որոնք հայտնի են Գոհարյանք ընդհանուր անունով, չորս եղբայրներ էին, որդիները Դավիթ հայ իշխանավորի, ով իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել և կարողացել էր ազատվել միայն իսլամական կրոնն ընդունելուց հետո: Սակայն Դավթի կինը քրիստոնեաբար է մեծացնում իր մյուս զավակներին, որոնք չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը և համարձակորեն [...]
Սուրբ Ստեփանոս Ուլնեցի
Սուրբ Ստեփանոս Ուլնեցին ծնվել է Տյուրոսի վրա գտնվող Կոկիսոն քաղաքում: Լինելով ուխտի զավակ՝ հասակ է առել իրեն իսկ մկրտած քահանայի հոգածության և դաստիարակության ներքո՝ որպես մարդ ձևավորվելով աստվածային պատվիրաններով և քաջատեղյակ Ս. Գրքին: Նրա դաստիարակ քահանայի համար ասված է, թե՝ «Ամեն կիրակի մյուս քրիստոնյաների հետ նաև պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ մարմնի ու արյան կենարար [...]
Սուրբ Սոֆիան և նրա երեք դուստրերը`Պիստոսը, Էլպիսը և Ագապեն
Սուրբ Սոֆիայի և նրա երեք դուստրերի`Պիստոսի, Էլպիսի և Ագապեի մասին
Սուրբ Անգե մարգարե
Անգեի մարգարեությունում հիշատակվում է Անգե մարգարե անունը, որ քարոզում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ ն. Ք. 520 թ.:
Սուրբ Սոփոնիա մարգարե
Այս մարգարեի քարոզությունը սկիզբ է առել ն. Ք. Է․ դարի վերջին՝ նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյոք Աստված հետաքրքրվու՞մ է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:
Սուրբ Ամբակում մարգարե
Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապում է ուրիշների դժբախտությամբ, դատապարտում չարիքը: Ամբակումի մարգարեության գիրքը գրվել է հավանաբար ն. Ք. Է․ դարի վերջերին և Զ․ դարի սկզբին:
