ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ———————————————————— Սուրբ Խորհուրդին զգուշությամբ ու երկյուղով մոտենալու մասին Երբ հիշում եմ ահագին և մեծ Խորհուրդին մերձենալու մասին, ոսկորներս սոսկում են դողալով, հոգիս սարսափում է ահից, միտքս, երկու կողմ ընթանալով, ալեկոծվում է հանապազ. կամենում եմ մոտենալ Փափագելիին, բայց անարժան լինելս արգելում է, իսկ այն մերժելն ու հեռանալը կորուստ է հոգուս: Շատերն են մոտենում վատաբար, [...]
Արխիվ | Գործերը
Սուրբ Հովհան Մանդակունու գործերը
Քառասնօրյա պահքի մասին և նրա բաղդատությունը զատկական քառասուն [օրերի] հետ
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ —————————————– ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՏԿԱԿԱՆ ՔԱՌԱՍՈՒՆ [ՕՐԵՐԻ] ՀԵՏ Արդ, պահքի քառասուն օրերը կոչվում են մեկ օրվա [անվամբ]՝ ուրբաթ. այն Տիրոջ խաչելության և չարչարանքի [օրն է], այս աշխարհում չարչարվողների համար Տիրոջ չարչարանքներն իրենց համար օրինակ ունենալու, Տիրոջը չարչարակից եղողների և Տիրոջ պատվիրանները պահողների անձերի պահպանության առիթ, Տիրոջ խաչելությանը չարչարակից լինելու և [...]
Թուղթ քահանաների` ժողովրդի վրա տեսուչ լինելու մասին
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ —————————————– ԹՈՒՂԹ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ՏԵՍՈՒՉ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ես լեցուն եմ անթիվ հանցանքներով, ունայն եմ առաքինի վարքից և զուրկ բարի [գործերից] ու արդարությունից, մեղքերիս վրա ամեն ժամ մեղքեր եմ ավելացնում, որն էլ չարաչար սպանում է ինձ: Եւ ո՞վ է [այն մարդը], որ բազում հանցանքներով խավարած և անօրեն ու խավար վարք ունենալով` կհանդգնի լուսավորել, [...]
Թուղթ պահքի պնդության մասին
Սուրբ Հովհան Մանդակունի ———————————- ԹՈՒՂԹ ՊԱՀՔԻ ՊՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ազդու, օգտակար ու կարևոր է պահքի պնդությունը և ժուժկալությունը որկրամոլությունից, մանավանդ, երբ խոհեմությամբ են մերձենում նրան և իսկապես ճանաչում են, թե որքան շահավոր է պահքի պնդությունը։ Իսկ նրանք, ովքեր չեն զգուշանում նրանում, այժմ իսկ տեսանելի օրինակներով պետք է իմանան պարկեշտության մաքրությունն ու որովայնը լցնելու վնասակարությունը։ Նրանք գիտեն, [...]
Սուրբ Երրորդության և մեր Աստծու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին
Սուրբ Հովհան Մանդակունի ———————————- ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԱՍՏԾՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ Սուրբ և [զուգա]հավասար Երրորդության երեք Անձինք Մի Աստվածություն են, Մի Էություն, Մի իսկություն, Մի անձնիշխան կամք. մի է թագավորությունը, մի է արքայությունը, մի է տերությունը, մի է իշխանությունը, մի է փառավորությունը, մի է բնությունը, մի է հավասարությունը, մի է սրբությունը, մի է [...]
