Գրառողի արխիվ | Ղուկաս Վահան

Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի սքանչելագործ հայրապետը

Սուրբ Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , ,

Հայաստանի առաքյալները

ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր   ԹԱԴԵՈՍ ԵՎ ԲԱՐԹՈՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ Հայ մեծ երախտավոր Մովսես Խորենացու օգտագործած աշխատությունների հեղինակների ընդարձակ ցանկում հանդիպում է Ափշադար դպրի որդի Ղեբուբնայի (իմա՛ Լաբուբնայի) անունը: Պատմահոր հաղորդման համաձայն՝ սա ազգությամբ ասորի էր և հայոց Աբգար թագավորի դիվանադպիրը, որը գրի էր առել Աբգար և Սանատրուկ թագավորների օրոք [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Աբգար թագավոր

Ըստ ավանդության՝ Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Այս թագավորի մասին են գրել Պատմահայր Մովսես Խորենացին, ասորի պատմիչ Լաբուբնա Եդեսացին, Պրոկոպիոս և Եվսեբիոս հույն պատմիչները: Նա կառուցել է նաև Եդեսիա քաղաքը: Քաղաքը կառուցվեց այնտեղ, որտեղ հայոց զորքը պահպանում էր Եփրատի [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Նոյեմբեր, 2011 թ., Լուսամուտի վիճակագրությունից

Ցանկանում ենք խիստ համառոտ ներկայացնել 2011-ի նոյեմբերի Լուսամուտի վիճակագրական տվյալներից մի քանի կետ: Եվ այսպես, ըստ histats-ի մենք ունեցել ենք 13,847 այցելու, ովքեր դիտել են 34,444 էջ: Այս այցելուների 74%-ը Հայաստանից է: Ըստ ֆեյսբուքյան մեր էջի այս ընթացքում 272 հոգի հավանում են Լուսամուտը: Այստեղ կանայք շատ են, փոխհարաբերությունը` 58%-39%, 2/3-ը ապրում են Հայաստանում: Պետք է [...]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝

Սուրբ Բագարատ եպիսկոպոսը

Սուրբ Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտելով ս. Պետրոս առաքյալին և նրանից ձեռնադրություն ստանալով՝ ուղևորվում է Սիլիկիա, դառնում Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ կարողանում է վերացնել այնտեղի կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, ս. Բագրատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է անում նրան: Քաղաքապետը պատժում է չարագործին, իսկ սուրբի [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Հռոմի սուրբ Կղեմես Հայրապետը

Սուրբ Կղեմես Հայրապետը հայտնի է իբրև առաջինը «Առաքելական հայրերի» շարքի մեջ, որոնց գրվածքներն ընդհանրապես լույս են սփռում մ. թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորությունների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության վրա: Կղեմեսը Հռոմում հանդիպում է ս. Պետրոս առաքյալին, նրա քարոզչության շնորհիվ մկրտվում է, ձեռնադրություն ստանում և 92 թ. դառնում է Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները՝ [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Սուրբ Ոնեսիմոս

Սուրբ Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որ Հռոմում բռնվում և բանտ է նետվում: Այնտեղ ծանոթանում է ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝

Սուրբ Տարագրոսը, Պրոպոսը և Անդրոնիկոսը

Տարագրոսը, Պրոպոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նահատակվում են գլխատմամբ Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թ.:

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ , ,

Թովմասի անհավատության մասին

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ ԵՐԱՆԵԼԻ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ՝ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՃԱՌԸ ԹՈՎՄԱՍԻ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ահա դարձյալ տոն է, ահա դարձյալ փրկություն է հոգիների։ Այսօր վայելուչ կերպով ձեզ եմ ընծայում այս խոսքը՝ ե՛ւ ինձ՝ ընծայողիս հարստանալու, ե՛ւ ձեր՝ լսողներիդ օգուտի համար։ Հասել եմ՝ պատմելու Թովմասի մասին, որն սկզբում չհավատալով մեր Փրկչի հարությանը՝ տեսնելով եւ շոշափելով [Նրա [...]

Շարունակել կարդալ
2

Հատկորոշիչներ՝ , ,

Սուրբ Ղունկիանոս քահանա

Անտիոքի սուրբ Ղունկիանոս քահանան ապրել և գործել է Գ. դարի վերջերին և Դ. դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրենական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծվում է, որ այսօրվա գործածական Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Հատված Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ   ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՏՎԱԾ ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ Տե՛ս, որ Տերն ամեն անգամ հեռանում է բազմությունից. Նա հեռացավ, երբ Հովհաննեսը մատնվեց, երբ նա սպանվեց, երբ հրեաները լսեցին, թե Հիսուս շատերին է ուսուցանում։ Քանի դեռ չէր եկել ժամանակը Իր Աստվածությունն ամբողջովին բացահայտելու, Նա կամենում էր հաճախ հանդես գալ իբրև մարդ։ Ահա [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝

Հավատի մասին

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՎԱՏԻ ՄԱՍԻՆ Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է» (Հովհ. Դ 21-22)։ Սիրելինե՛ր, ամենուր մեզ պետք [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝

Հատված Հովհաննու Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՏՎԱԾ ՀՈՎՀԱՆՆՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԻՑ «Այժմ փառավորվեց մարդու որդին»։ Այս խոսքերով Նա նրանց՝ տրտմած ու շփոթված, խորհուրդներ էր ուղղում և համոզում ոչ միայն չտրտմել, այլև ուրախ լինել։ Ահա թե ինչու Պետրոսին սաստեց սկզբում։ Մահվան դատապարտված լինելը և մահին հաղթելը իրոք մեծ փառք է, և այս էին նշանակում այն [...]

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝

Սրբուհի Վասիլուհի

Սրբուհի Վասիլուհին († 303), որն իննամյա աղջնակ էր, դիոկղետիանոսյան հալածանքների օրոք մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից՝ առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է փոխվում 309 թվականին: Հուլիանե և Վասիլուհի անունով շատ կույսեր կան Տոնացույցներում: Բայց հայկական Տոնացույցներում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:

Շարունակել կարդալ

Հատկորոշիչներ՝ ,

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ