Չորեքշաբթի օրվա աղոթք

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ԱՂԱՒԹՔ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ ԱՒՈՒՐՆ

(գրաբար)

Անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, անճառ ճառագա՛յթ և անհասանելի լո՛յս, և լուսեղինաց դասուցդ յաւրինի՛չ, և լուսաւորացդ երկնից ստեղծո՛ղ, Երրորդութի՛ւն սուրբ, որ յայսմ աւուր գոյացուցեր զարեգակն և զլուսին և զաստեղս, և եդեր զնոսա ի հաստատութիւն երկնից՝ լուսաւորել զարարածս և ցուցանել զժամս և զժամանակս, զաւուրս և զտարիս. և արդ, ես՝ խափանեալս ի լուսոյ և ծածկեալս խաւարաւ մեղաց, հայցեմ յամենալոյս ողորմութենէդ՝ որպէս տարրական լուսաւորացդ շնորհեցեր լոյս, շնորհեա՛ և ինձ յառատ և յանհամեմատ լուսոյդ փոքր մի մասն և բաժին, և փարատեա՛ յինէն զմէգ և զխաւար յանցանաց, և անանց լուսովդ առաջնորդեա՛ ինձ յերկնից արքայութիւնդ՝ ընդ ամենայն սուրբս փառաւորել զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին, այժմ և միշտ, յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հատկորոշիչներ՝ աղոթք, չորեքշաբթի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շաբաթ օրվա աղոթք

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու …

Ուրբաթ օրվա աղոթք

ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Էապես բարի և ամենակարող...

Հինգշաբթի օրվա աղոթք

ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ Ներող և ներգործող...