Մինչ հարցնելը, թե` ինչո՞ւ պետք է ես բաժանորդագրվեմ, ո՞րն է իմաստը բաժանորդագրության, ի՞նչ կշահի Լուսամուտը այդ բաժանորդագրությունից, նշենք, որ կարևոր է նաև մեկ այլ հարց, այն է` ի՞նչ կարող ենք անել, որ հեղինակները, ովքեր իրենց նյութերը տրամադրում են Լուսամուտին, օգտվեն այդ մասնակցությունից, որի շնորհիվ շատերս հետաքրքիր նյութեր ենք կարդում:
Ըստ այսմ կայքում բաժանորդագրություն իրականացնելու հետևյալ հիմնական պատճառները կան.
1. Հոդվածների, տարբեր նյութերի կամ գրքերի հեղինակների և հեղինակային խմբերի իրավունքների որոշակի պաշտպանվածության ապահովում, ինչպես և` շահեկան մասնակցություն:
Կան հեղինակներ, ովքեր ցանկանում են, որ իրենց աշխատանքները գնահատված լինեն, ինչո՞ւ ոչ` նաև ֆինանսապես, որը խթան կհանդիսանա նրանց համար հետագայում ևս աշխատել և հետաքրքիր նյութեր հրատարակել: Բացի այս, որոշ հեղինակներ մտավախություն ունեն, որ իրենց գործերը էլեկտրոնային տարբերակով հրատարակելու դեպքում կայծակնային արագությամբ կտարածվեն ու կխեղաթյուրվեն: Բաժանորդագրությամբ մենք փորձելու ենք աջակցել հեղինակներին և բացառել հեղինակային իրավունքի ոտնահարման դեպքերը: Իհարկե միշտ պետք է նկատի ունենալ, որ որևէ մեկը կարող է նաև տպագիր գիրքը որևէ մեկի մոտ վերաշարադրել կամ թվայնացնել պատվիրել:2. Լուսամուտը դառնում է ինտերնետային հայագիտական-հայերենագիտական և համաքրիստոնեական արժեքները ներկայացնող մի էլեկտրոնային գրադարան, որը բաժանորդագրված անձանց մատուցում է նաև բարձրորակ գրադարանային ծառայություններ:
Ինչպես գրադարան այցելող անձը գիրք է պատվիրում, այդպես մեր բաժանորդը հնարավորություն է ստանալու էլեկտրոնային գիրք պատվիրելու: Էլեկտրոնային գրադարանի բաժանորդը հնարավորություն է ստանում առանց երկրից երկիր տեղափոխվելու ստանալ գրադարանում առկա ցանկացած գիրք կամ պատվիրել որոշ գրքերի, որոնք գրադարանում դեռևս չկան, էլեկտրոնային տարբերակը:3. Կայքի (Լուսամուտի) ծանրաբեռնվածության թոթափում, պաշտպանված բնականոն աշխատանքի իրականացում:
Երբեմն ներբեռնման դեպքերն այնքան շատ են լինում, որ ազդում են կայքի բնականոն աշխատանքի վրա: Նման ծանրաբեռնումները կանխելու համար մենք ստիպված ենք լինելու որոշակի արտոնություններ սահմանել բաժանորդների համար:
Կարդացեք նաև բաժանորդագրության «Ուղեցույց և հաճախ տրվող հարցեր» էջը:
Բաժանորդագրության տարբերակները կարող եք դիտել այստեղից:
Բաժանորդագրությամբ հասանելի նյութերի ցանկ։
