Մինչ հարցնելը, թե` ինչո՞ւ պետք է ես բաժանորդագրվեմ, ո՞րն է իմաստը բաժանորդագրության, ի՞նչ կշահի Լուսամուտը այդ բաժանորդագրությունից, նշենք, որ կարևոր է նաև մեկ այլ հարց, այն է` ի՞նչ կարող ենք անել, որ հեղինակները, ովքեր իրենց նյութերը տրամադրում են Լուսամուտին, օգտվեն այդ մասնակցությունից, որի շնորհիվ շատերս հետաքրքիր նյութեր ենք կարդում:
Ըստ այսմ կայքում բաժանորդագրություն իրականացնելու հետևյալ հիմնական պատճառները կան.
1. Հոդվածների, տարբեր նյութերի կամ գրքերի հեղինակների և հեղինակային խմբերի իրավունքների որոշակի պաշտպանվածության ապահովում, ինչպես և` շահեկան մասնակցություն:
Կան հեղինակներ, ովքեր ցանկանում են, որ իրենց աշխատանքները գնահատված լինեն, ինչո՞ւ ոչ` նաև ֆինանսապես, որը խթան կհանդիսանա նրանց համար հետագայում ևս աշխատել և հետաքրքիր նյութեր հրատարակել: Բացի այս, որոշ հեղինակներ մտավախություն ունեն, որ իրենց գործերը էլեկտրոնային տարբերակով հրատարակելու դեպքում կայծակնային արագությամբ կտարածվեն ու կխեղաթյուրվեն: Բաժանորդագրությամբ մենք փորձելու ենք աջակցել հեղինակներին և բացառել հեղինակային իրավունքի ոտնահարման դեպքերը: Իհարկե միշտ պետք է նկատի ունենալ, որ որևէ մեկը կարող է նաև տպագիր գիրքը որևէ մեկի մոտ վերաշարադրել կամ թվայնացնել պատվիրել:2. Լուսամուտը դառնում է ինտերնետային հայագիտական-հայերենագիտական և համաքրիստոնեական արժեքները ներկայացնող մի էլեկտրոնային գրադարան, որը բաժանորդագրված անձանց մատուցում է նաև բարձրորակ գրադարանային ծառայություններ:
Ինչպես գրադարան այցելող անձը գիրք է պատվիրում, այդպես մեր բաժանորդը հնարավորություն է ստանալու էլեկտրոնային գիրք պատվիրելու: Էլեկտրոնային գրադարանի բաժանորդը հնարավորություն է ստանում առանց երկրից երկիր տեղափոխվելու ստանալ գրադարանում առկա ցանկացած գիրք կամ պատվիրել որոշ գրքերի, որոնք գրադարանում դեռևս չկան, էլեկտրոնային տարբերակը:3. Կայքի (Լուսամուտի) ծանրաբեռնվածության թոթափում, պաշտպանված բնականոն աշխատանքի իրականացում:
Երբեմն ներբեռնման դեպքերն այնքան շատ են լինում, որ ազդում են կայքի բնականոն աշխատանքի վրա: Նման ծանրաբեռնումները կանխելու համար մենք ստիպված ենք լինելու որոշակի արտոնություններ սահմանել բաժանորդների համար:Բաժանորդագրության տարբերակները.
1. Ազատ բաժանորդագրություն
Հավանական է առաջիկայում կայքի ծանրաբեռնված աշխատանքի պատճառով ազատ դիտելու կամ կարդալու սկզբունքով առկա նյութերից օգտվելու որոշակի սահմանափակումներ լինեն: Ըստ այսմ սույն ծանրաբեռնվածությունը թոթափելու համար կգործի անվճար բաժանորդագրության սկզբունքը, որից օգտվելու համար պետք է պարզապես գրանցվել կայքում այստեղից: Սույն բաժանորդագրությունից օգտվողները կշարունակեն անվճար օգտվել բաց-ազատ սկզբունքով առկա նյութերից: Անհրաժեշտ կլինի միայն մուտք գործել համակարգից ներս:2. Հիմնական
Սա վճարման ենթակա նվազագույն փաթեթն է: Այս փաթեթից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությամբ աջակցել կայքի աշխատանքներին: Սույն փաթեթի առավելությունները առաջիկայում կմանրամասնենք: Բաժանորդագրության ամսական արժեքն է 3 (երեք) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:Բաժանորդագրվել այստեղ`
3. Հատուկ
Այս բաժանորդները հնարավորություն են ստանում Ձեռք բերել էլ. հասցե Լուսամուտ կայքում (POP 3 ելքով):
Բաժանորդագրության ամսական արժեքն է 5 (երեք) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:Բաժանորդագրվել այստեղ`
4. Ավագ
Բաժանորդագրության սույն տարբերակն առայժմ չի գործում:5. Բացառիկ
Դուք կարող եք գիրք կամ հոդված պատվիրել մեզ, և մենք այն էլ. փոստով կուղարկենք Ձեզ: Բաժանորդագրության ամսական արժեքն է 25 (քսանհինգ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բաժանորդագրվել այստեղ`
